«Մոնակոյի» պաշտպան Ռուբեն Ագիլարը կշարունակի հանդես գալ մոնեգասկների կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2025 թվականը։
«Ես շատ ուրախ եմ շարունակելու իմ արկածը «Մոնակոյում» և որ մի փոքր ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ակումբում, որին ես շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար: Այստեղ ես սկսում եմ իմ չորրորդ մրցաշրջանը և դեռ ցանկություն ունեմ՝ իմ որակներն ու մոտիվացիան խումբ բերելու համար»,- ասել է Ագիլարը։
Հավելենք, որ պաշտպանը «Մոնակոյում» հանդես է գալիս 2019 թվականից։ Թիմի կազմում նա անցկացրել է 100 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։