Ֆրանսիայի ազգային օլիմպիական և սպորտի կոմիտեն (CNOSF) բավարարել է «Բորդոյի» բողոքը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Նախկինում ակումբը չէր կարողանում անցնել ֆինանսական աուդիտը, իսկ հունիսի 14-ին թիմը դուրս մնաց երկրի երրորդ դիվիզիոն։ «Բորդոյի» ղեկավարությունը բողոք է ներկայացրել, սակայն այն մերժվել է, ուստի ակումբը վիճարկել է որոշումը բարձրագույն մարմնում՝ CNSOF-ում:
Արդյունքում ակումբին թույլատրվել է մասնակցել երկրի երկրորդ դիվիզիոնին։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատի այս որոշումը։