Դորտմունդի «Բորուսիան» կենտրոնական հարձակվող է փնտրում, ով կփոխարինի Սեբաստյան Ալլերին: Իվուարցին անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել ամորձիների ուռուցքի պատճառով:
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը՝ հղում անելով Sky Deutschland-ին, այժմ «Բորուսիան» դիտարկում է չորս տարբերակ:
Թեկնածուների թվում են Քշիշտոֆ Պյոնտեկը («Հերտա»), Մաուրո Իկարդին (ՊՍԺ) և Էդին Ջեկոն («Ինտեր») կամ Ջոն Կորդոբան («Կրասնոդար»)։