«Ուրարտու-2»-ն ավարտել է հավաքը Կիսլովոդսկում

«Ուրարտու-2»-ն ավարտել է արտասահմանյան հավաքը Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում՝ անցկացնելով վերջին ստուգողական հանդիպումները։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ ունեցած 4 ստուգողական խաղերից 2-ը կայացել են հավաքի վերջին օրը։ Երկու խաղերում էլ հայկական թիմն առավելության է հասել միևնույն՝ ռուսական «Մաշուկ-2» թիմի նկատմամբ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 5:0 հաշվով։ «Ուրարտու-2»-ի կազմում դուբլ են ձևակերպել Կարեն Դավթյանն ու Էդգար Ղուլինյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարություն Ստեփանյանը։

Երկրորդ խաղում նույնպես հայկական թիմն առավելության հասավ՝ 6:0։ Պոկերի հեղինակ դարձավ Լևոն Բաշոյանը, մեկական գոլ էլ հեղինակեցին Դավիթ Թալալյանն ու Դավիթ Հարությունյանը։

Առաջին խմբի առաջնության նոր մրցաշրջում «Ուրարտու-2»-ը կմեկնարկի օգոստոսի 4-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով առաջնության նորեկ «Սյունիքին»։