«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, հայտնում է The Telegraph-ը:
30-ամյա դարպասապահի տեղափոխության արժեքը կկազմի մոտ 8 մլն ֆունտ:
Լենոն «Արսենալում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում անցկացրած 8 խաղում բաց է թողել 11 գնդակ: