Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում։
Անգլիական ակումբն արդեն հարցում է կատարել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
26-ամյա շվեյցարացին մերժել է «Բորուսիայի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականին, հայտնում է աղբյուրը։
Պաշտպանը գերմանական ակումբին միացել է 2018 թվականի հունվարին։