Գարի Նևիլ. «Ֆրենկի դե Յոնգը պետք է դատի տա «Բարսելոնային»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահ է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պետք է դատի տա կատալոնացիներին աշխատավարձի կրճատման համար:

«Դե Յոնգը պետք է մտածի «Բարսելոնային» դատի տալու մասին, և բոլոր ֆուտբոլիստները պետք է աջակցեն նրան: Ակումբն իրեն բարոյազուրկ է պահում՝ կրճատելով իր թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը՝ հանուն նորեկների հետ պայմանագիր կնքելու:

FIFPro-ն ամեն ջանք կգործադրի այս խնդիրը կարգավորելու համար»,- գրել է Նևիլը թվիթերյան իր էջում: