«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին խոսել է նախորդ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում թիմի տարած հաղթանակի մասին:
«Մենք թիմային ոգի ունեինք, 26 ֆուտբոլիստ նույն մտածելակերպն ունեին: Մենք ամենաուժեղը չէինք, բայց լավագույնները միշտ չէ, որ հաղթում են:
Ի վերջո ամեն ինչ լավ ստացվեց, մենք միասին հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։
Այս ամռանն այնքան շատ թիմեր են ուժեղացել: Մենք արժանիորեն նվաճեցինք Սկուդետտոն և ցանկանում ենք դա կրկնել։ Հեշտ չի լինի, յուրաքանչյուր թիմ կփորձի ամեն ինչ անել չեմպիոնին հաղթելու համար»,- Ֆլորենցիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն։