ՄԼՍ-ի լավագույն ռմբարկուն տեղափոխվել է Լա Լիգա

«Ժիրոնան», որին հաջողվեց նախորդ մրցաշրջանի արդյունքով վերադառնալ Լա Լիգա, հայտարարել է «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Վալենտին Կաստելանոսի տեղափոխության մասին։

23-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբ է տեղափոխվել վարձավճարով, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Կաստելանոսը միացել է «Նյու Յորք Սիթիին» 2018 թվականին՝ ամերիկյան թիմի կազմում անցկացրած 134 խաղում խփելով 59 գոլ և կատարելով 24 արդյունավետ փոխանցում։

2021 մրցաշրջանի արդյունքով արգենտինացին 19 գոլով հաղթեց ՄԼՍ-ի «Ոսկե խաղակոշիկը» և օգնեց «Նյու Յորք Սիթիին» առաջին անգամ նվաճել ՄԼՍ-ի գավաթը։