ՊՍԺ-ն պատրաստվում է հոգեբանի վարձել թիմի հետ աշխատելու համար

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է հոգեբանի վարձել թիմի հետ աշխատելու համար։ Հիմնական նպատակը թիմային ոգու բարձրացումն է։ Այս մասին գրում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է նման քայլի գնալ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո։

Փարիզյան ակումբը նախորդ մրցաշրջանում նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ամռանը հեռացրեց գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։