«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյի ծառայություններով։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում, հայտնում է Daily Mail-ը։
Ակումբները քննարկում են 25-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ տրանսֆերը գնելու տարբերակով կամ պարտավորությամբ:
Ձմռանն Արթուրն արդեն կարող էր լինել «Արսենալում», սակայն լոնդոնցիները համաձայնության չեկան «Յուվեի» հետ վարձակալության պայմանների շուրջ:
Նախորդ մրցաշրջանում բրազիլացին Ա Սերիայում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և գոլ չի խփել։