Տեն Հագը պատժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին ուշացման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ խիստ է վերաբերվում կարգապահությանը:

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ հղում անելով The Athletic.-ին, 52-ամյա մասնագետը երկու ուշացման համար պատժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկին։

Ֆուտբոլիստը, ում անունը չի նշվում, երկու անգամ ուշացել է թիմի հանդիպումներից, որից հետո Տեն Հագը մեկնարկային կազմից հեռացրել է նրան։

Հոլանդացին կարծում է, որ ուշանալը ստանդարտների իջեցման նշան է և կարող է ի վերջո ազդել ֆուտբոլիստի խաղի վրա։