«Ռոման» երեքշաբթի երեկոյան կներկայացնի Պաուլո Դիբալային

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան շուտով կներկայացվի հանրությանը։ Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ շնորհանդեսը կկայանա երեքշաբթի երեկոյան՝ հուլիսի 25-ին։

Արգենտինացու շնորհանդեսը տեղի կունենա «Ռոմայի» կոմերցիոն գործընկեր Fendi նորաձեւության տանը։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել անվճար: Հարձակվողի վերջին ակումբը եղել է «Յուվենտուսը», որտեղից նա հեռացել է պայմանագրի լրանալու պատճառով: