«Չելսին» արգելափակելու է պաշտպաններ Մարկոս Ալոնսոյի և Սեզար Ասպիլիկուետայի բանակցությունները «Բարսելոնայի» հետ, հայտնում է Sport.es-ը։
Լոնդոնցիների դժգոհության պատճառը կատալոնացիների ակտիվ աշխատանքն է «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի հետ բանակցություններում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» ղեկավարությունը խնդրում է 23-ամյա ֆրանսիացուն համբերատար լինել և չտեղափոխվել «Չելսի», քանի դեռ իսպանական ակումբը չի վճարել «Սևիլիային» հետ տրանսֆերի գումարը։
Ալոնսոյի և Ասպիլիկուետայի պայմանագրերը «Չելսիի» հետ ավարտվում են 2023 թվականի հունիսին։