«Ատլետիկոյի» երկրպագուները չեն ցանկանում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի թիմ:
Երկրպագուները սոցցանցերում ստեղծել են #ContraCR7 հեշթեգը՝ ի նշան անհամաձայնության:
Հիշեցնենք, որ 2009-2018 թվականներին Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: Ռոնալդուն նոր մրցաշրջանին պատրաստվելու համար դեռևս չի միացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: