Տիմո Վերների ծառայություններով իտալական 2 ակումբ է հետաքրքրվում

«Միլանը» և «Ինտերը» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքը կցանկանար հեռանալ լոնդոնյան ակումբից և կարիերան շարունակել այլ առաջնությունում։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ Վերները կարող է փոխարինել Էդին Ջեկոյին:

Հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Վերներին 40 միլիոն եվրոյով։

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Անցյալ մրցաշրջանում Վերները «Չելսիի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։