Դանի Ալվես. «Եկեք անկեղծ լինենք՝ ես չեմ մտածում Աշխարհի Առաջնության մասին»

Բրազիլացի 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը խոսել է նոր թիմի և առաջիկա անելիքների մասին:

«Ինձ դուր է գալիս այս թիմն ու այստեղի հասարակությունը:

Եկեք անկեղծ լինենք՝ ես չեմ մտածում Աշխարհի Առաջնության մասին, մտածում եմ իմ նոր թիմում հաղթանակների մասին։

Ուզում եմ օգնել խաղընկերերիս հասնել հաջողության»,- Ալվեսի խոսքը մեջբերում է TUDN-ը:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը վերջերս է պայմանագիր կքել մեքսիկական «Պումասի» հետ: