«Չելսին» այլընտրանք է գտել Ժյուլ Կունդեին

Լոնդոնի «Չելսին» պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նոր տարբերակ է գտել: Calciomercatoweb-ի հաղորդմամբ, «Թոշակառուները» «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի ձախողումից հետո ցանկանում են ձեռք բերել «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո ծախսել այս տրանսֆերի համար: Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը «Վիլյառեալի» կազմում Լա Լիգայում մասնակցել է 33 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: