Կևին դե Բրյունե. «Բնական է, որ երկրպագուները ոգևորված են Հոլանդի տրանսֆերով»

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին դե Բրյունեն խոսել է թիմի նորեկ, նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդի մասին:

«Բնական է, որ երկրպագուները ոգևորված են Հոլանդի տրանսֆերով: Պարզապես նայեք նրա վիճակագրությանը, Հոլանդն արդեն լավագույններից մեկն է աշխարհում: Երբ դուք պայմանագիր եք կնքում այս մակարդակի ֆուտբոլիստի հետ, սպասելիքները միշտ մեծ են լինում:»,- Դե Բրյունեի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։