Պաշտոնական. Բեն Դեյվիսը երկարաձգեց պայմանագիրը «Թոթենհեմի» հետ

«Թոթենհեմը» հայտարարել է պաշտպան Բեն Դեյվիսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

29-ամյա ուելսցին, ով ակումբում հանդես է գալիս 2014 թվականից, երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

2021/22 մրցաշրջանում ձախ պաշտպան Դևիսը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։