«Թոթենհեմը» հայտարարել է պաշտպան Բեն Դեյվիսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
29-ամյա ուելսցին, ով ակումբում հանդես է գալիս 2014 թվականից, երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
2021/22 մրցաշրջանում ձախ պաշտպան Դևիսը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։