Կառլոս Սոլերը՝ գրանդ ակումբների դիտակետում

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերի ծառայություններով միանգամից չորս գրանդ ակումբ է հետաքրքրվում:

Liverpool Echo-ի տեղեկություններով՝ Սոլերի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլը», իտալական «Յուվենտուսը», իսպանական «Ատլետիկոն» և «Բարսելոնան»:

2021/2022 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: