«Ինտերը» պայմանագիր չի կնքի Դրիս Մերտենսի հետ

«Նապոլիի» արդեն նախկին հարձակվող Դրիս Մերտենսը չի համարվում «Ինտերի» տրանսֆերային նպատակը՝ չնայած այն բանին, որ ազատ գործակալ է դարձել: Այսօր նեապոլիտանցիները հայտարարեցին ակումբի պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «ներաձուրիները» շեշտը կդնեն Ռոմելու Լուկակուի, Լաուտարո Մարտինեսի, Էդին Ջեկոյի և Խոակին Կորեայի վրա։

35-ամյա բելգիացին «Նապոլիում» հանդես էր գալիս 2013 թվականից և անցկացրած 397 խաղում դարձել է 148 գոլի հեղինակ։