Գիլյերմո Վարելան կասեցրել է Մոսկվայի «Դինամոյի» հետ պայմանագիրը

Պաշտպան Գիլյերմո Վարելան հեռացել է «Դինամոյից»: Ֆուտբոլիստը դադարեցրել է պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ և լքել թիմի ճամբարը։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին կարող է տեղափոխվել «Ֆլամենգո»։ «Դինամոն» փորձեց պահել պաշտպանին և առաջարկեց երկարաձգել պայմանագիրը։ Ռուսական ակումբի հետ նրա համաձայնագիրն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառ։

Վարելան 2020 թվականից էր հանդես գալիս «Դինամոյում», որտեղ վարձավճարով տեղափոխվել էր «Կոպենհագենից»։ 2021 թվականի հուլիսին մոսկվացիները 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել էին 1 միլիոն եվրոյով։