Անտոնիո Կոնտեն քննադատել է Յուլիան Նագելսմանին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանի խոսքերից թիմի հարձակվող Հարի Քեյնի մասին։

Նագելսմանը ասել է, որ Քեյնը կարող է շատ գոլեր խփել Բունդեսլիգայում՝ տեղափոխվելով «Բավարիա»։

«Ես այն մարզիչներից եմ, ովքեր չեն խոսում այլ թիմերի մասին: «Թոթենհեմում» իրավիճակը շատ պարզ է, ակումբը շատ հստակ ծրագիր ունի. Հարրին նախագծի մի մասն է:

Միաժամանակ, կրկնում եմ, չեմ սիրում խոսել այլ ակումբի ֆուտբոլիստների մասին։ Եթե ​​ուզում եմ ինչ-որ բան անել, դիմում եմ ակումբին, ոչ թե խոսում լրատվամիջոցների միջոցով:

Կարծում եմ,  դա անհարգալից վերաբերմունք է մեկ այլ ակումբի նկատմամբ»,- ​​Կոնտեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը