Հարձակվող Սադիո Մանեն հայտնել է, որ դեռ անցյալ տարի էր որոշել հեռանալ «Լիվերպուլից»:
«Անցյալ տարի ես որոշում կայացրի հեռանալ «Լիվերպուլից», քանի որ ինձ նոր մարտահրավեր էր պետք իմ կյանքում:
Ճիշտ ժամանակն էր ինձ համար։ Ես խոսել եմ մարզչի հետ մեկ տարի առաջ՝ ասել հեռանալու իմ ցանկության մասին։
Եթե հետևել եք իմ կենսագրությանը, ապա գիտեք, որ ես ծնվել եմ փոքր քաղաքում, իմ կյանքը միշտ եղել է փորձություն, ուստի ես ուզում եմ անընդհատ մարտահրավեր ստեղծել ինձ համար:
Ես ութ տարի անցկացրել եմ Պրեմիեր Լիգայում, որից վեցը հիանալի տարիներ էին «Լիվերպուլում», և կարող եմ ասել, որ դա երազանքի էր նման։
Դա հեշտ որոշում չէր, բայց կյանքում երբեմն պետք է նման որոշումներ կայացնել, և այս պահին կարծում եմ, որ սա իմ կարիերայի լավագույն որոշումն է։
Այսօր ես աշխարհի լավագույն ակումբներից մեկում եմ և շատ, շատ ուրախ եմ, որ «Բավարիայում» եմ և անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում This Is Anfield-ը: