Սադիո Մանե. «Ուրախ եմ, որ «Բավարիայում» եմ և անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»

Հարձակվող Սադիո Մանեն հայտնել է, որ դեռ անցյալ տարի էր որոշել հեռանալ «Լիվերպուլից»:

«Անցյալ տարի ես որոշում կայացրի հեռանալ «Լիվերպուլից», քանի որ ինձ նոր մարտահրավեր էր պետք իմ կյանքում:

Ճիշտ ժամանակն էր ինձ համար։ Ես խոսել եմ մարզչի հետ մեկ տարի առաջ՝ ասել հեռանալու իմ ցանկության մասին։

Եթե ​​հետևել եք իմ կենսագրությանը, ապա գիտեք, որ ես ծնվել եմ փոքր քաղաքում, իմ կյանքը միշտ եղել է փորձություն, ուստի ես ուզում եմ անընդհատ մարտահրավեր ստեղծել ինձ համար:

Ես ութ տարի անցկացրել եմ Պրեմիեր Լիգայում, որից վեցը հիանալի տարիներ էին «Լիվերպուլում», և կարող եմ ասել, որ դա երազանքի էր նման։

Դա հեշտ որոշում չէր, բայց կյանքում երբեմն պետք է նման որոշումներ կայացնել, և այս պահին կարծում եմ, որ սա իմ կարիերայի լավագույն որոշումն է։

Այսօր ես աշխարհի լավագույն ակումբներից մեկում եմ և շատ, շատ ուրախ եմ, որ «Բավարիայում» եմ և անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում This Is Anfield-ը: