Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ «Բարսելոնան» մրցունակ թիմ է հավաքում՝ որպեսզի կարողանա պայքարել տիտղոսների համար:
«Չավին լավագույններից մեկն էր որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա լավագույնն է որպես մարզիչ։ Նա լուրջ պլաններ ունի. ցանկանում է, որ «Բարսելոնան» վերադառնա հաղթական ուղի։
Մենք մոտիվացված ենք տիտղոսների համար պայքարում»,- ասել է գաբոնցին: