«Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակկան կարիերան կշարունակի «Վեսթ Հեմում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ակումբ կտեղափոխվի 36 միլիոն եվրոյով, ևս 6 միլիոն նախատեսված է որպես բոնուս։ Բացի այդ, իտալական ակումբը կստանա ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 10%-ը:
Իտալական ֆուտբոլի նոր սերնդի ամենավառ տաղանդներից մեկն այս ամռանը մոտ էր ՊՍԺ տեղափոխվելուն, սակայն «Վեսթ Հեմը», որն արդեն համաձայնեցրել է տրանսֆերը «Սասուոլոյի» և Ջանլուկայի շրջապատի հետ, դարձել է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը: