Թոմաս Տուխելը հայտնել է, որ չի ցանկանում Ասպիլիկուետային բաց թողնել «Բարսելոնա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շեշտել է, որ ցանկանում է թիմում պահել պաշտպան և թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետային, ում հետ հավակնում է պայմանագիր կնքել «Բարսելոնան»։

«Ես վստահ չեմ, որ ուզում եմ Ասպիին տալ այն, ինչ նա ուզում է: Ի վերջո, ինչ-որ առումով կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Ես շատ չեմ մտածում այլ ակումբների մասին։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի մեր շահերը: Նույնը ես ասացի նրան։

Ես «Չելսիի» մարզիչ եմ, ով ցանկանում է անել այն, ինչ լավագույնն է «Չելսիի» համար: Սեզարին դուր չի գալիս այս իրավիճակը, բայց նա ամեն ինչ հասկանում է։ Նրա համար դժվար է, քանի որ մյուս ակումբը շարունակում է հետաքրքրվել նրանով։ Սեպտեմբերի 1-ին ամեն ինչ կկարգավորվի, և նա կկարողանա ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները սկզբունքային համաձայնության են հասել Ասպիլիկուետայի տրանսֆերի հարցում։