Մասիմիլիանո Ալեգրի. «Ռոման» լավ ակումբ է Պաուլո Դիբալայի համար»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Պաուլո Դիբալայի՝ «Ռոմա» մոտալուտ տեղափոխության մասին:

«Կարծում եմ, որ «Ռոման» նրա համար լավ ու համապատասխան ակումբ է: Ես նրան հաջողություն եմ մաղթում։ Պաուլոն շատ բան տվեց «Յուվենտուսին»։ Կարծում եմ, որ «Ռոմայում» նա հաջողության կհասնի:

Դիբալան տեխնիկապես բավական զարգացած ֆուտբոլիստ է։ Թեմի Աբրահամի հետ նա շատ լավ կգործակցի։ Բացի այդ, նրանց մարզում է Ժոզե Մոուրինյոն, ով լավ մարզիչ է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին «Ռոմայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամկետով։