Ժորժինյո Վեյնալդումը հնարավոր է տեղափոխվի իտալական Ա Սերիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Նշվում է, որ հռոմեացիները հետաքրքրություն են ցուցաբերում հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ և շուտով տրանսֆերի վերաբերյալ հարցում կկատարեն: Չնայած Պաուլո Դիբալայի մոտալուտ տեղափոխությանը՝ «Ռոման» ցանկանում է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ուժեղացնել նաև կիսապաշտպանության գիծը։

Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: