«Ատալանտան» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
29-ամյա եզրային հարձակվողը գործող պայմանագիր ունի «Ռոմայի» հետ, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, սակայն նա հռոմեական ակումբում առանցքային ֆուտբոլիստ չի համարվում:
Նախորդ մրցաշրջանում Էլ-Շարավին «Ռոմայի» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։