«Չելսիի» պաշտպանը վնասվածք է ստացել

«Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վնասվածք է ստացել դեկտեմբերի 20-ին «Բրենտֆորդի» դեմ ընկերական խաղում:

Խաղն անցկացվել է փակ դռների հետևում և ավարտվել «Չելսիի» հաղթանակով՝ 5-1 հաշվով։

Հանդիպման ժամանակ լոնդոնյան ակումբի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վնասել է ծունկը և փոխարինվել, հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։