«Չելսին» խոշոր գումար է առաջարկում Պրեսնել Կիմպեմբեի տրանսֆերի համար

«Չելսին» բանակցություններ կսկսի «Պարի Սեն Ժերմենի» հետ պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի տրանսֆերի համար, հայտնում է ֆրանսիական մամուլը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները ցանկանում են 26-ամյա ֆրանսիացու համար ստանալ 60-ից 65 միլիոն եվրո, սակայն անգլիական ակումբը պատրաստ չէ պաշտպանի համար վճարել 50 միլիոն եվրոյից ավելի։

ՊՍԺ-ն Կիմպեմբեին համարում է նախագծի մաս, սակայն ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել նրան, եթե խոշոր տրանսֆերային առաջարկ ստանա։

Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է։ Transfermarkt.com պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։