Պաոլո Մալդինին խոսել է Մայք Մանյանի ապաքինման ընթացքի մասին

Սպասվում է, որ «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մանյանը լիովին կվերականգնվի վնասվածքից փետրվարին:

Այս մասին հայտնել է Միլանի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին։

«Մանյանի վերջին հետազոտությունները լավ են անցել: Մենք դա ակնկալում ենք փետրվարին, իսկ թե կոնկրետ երբ՝ չգիտեմ»:

Հիշեցնենք, որ դարպասապահը բավական երկար ժամանակ շարունակում է վերականգնվել ստացած վնասվածքից: