Կիսապաշտպան Բուկայո Սական բանակցություններ է վարում «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են նոր պայմանագրի կետերի շուրջ համաձայնության գալուն։ «Զինագործները» ցանկանում են նոր համաձայնագիր կնքել 20-ամյա անգլիացու հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ժամկետով։
Սական «Արսենալի» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։