Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կարող է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Սեբալյոսին կառաջարկի 4 տարով բարելավված պայմանագիր։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։