Վիկտոր Օսիմհենը՝ գրանդ ակումբի թիրախում

«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ վկայակոչելով CBS-ին, լոնդոնյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար ձմռանը պատրաստ է վճարել մոտ 80 մլն եվրո։

Նիգերիացի հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 մլն եվրո։