Կալիդու Կուլիբալին ժամանել է Լոնդոն

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ սենեգալցին իր գործակալի հետ ժամանել է Լոնդոն՝ բուժզննում անցնելու համար: Բուժզննումը կկայանա հինգշաբթի, իսկ ուրբաթ օրը 31-ամյա ֆուտբոլիստը կմիանա թիմին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «ազնվականների» հետ: Այն նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Պաշտպանը մեկ մրցաշրջանում կվաստակի 8 միլիոն եվրո։