CHAMPIONS LEAGUE. «Փյունիկը» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ (VIDEO)

«Փյունիկը» Ռումինիայում Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակում ուժերը չափեց «Կլուժի» հետ: Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:

Պատասխան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Փյունիկի» ֆուտբոլիստները: Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի «Դյուդելանժի» (Լյուքսեմբուրգ) հետ:

Չեմպիոնների Լիգա, որակավորման առաջին փուլ

«Կլուժ» – «Փյունիկ» 2:2 (հետխաղյա 11-մետրանոցներով՝ 3:4)

1:0 Բիսմարկ Բոատենգ (6)

1:1 Զորան Գայիչ (89)

2:1 Կլաուդիու Պետրիլա (94)

2:2 Զորան Գայիչ (119)

https://www.youtube.com/watch?v=eOVlda11nEI

https://www.youtube.com/watch?v=54UxidKUSes

https://www.youtube.com/watch?v=Lm7mkbY5qjk