«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ:
«Ես գնահատում եմ Ռոնալդուին որպես լավագույններից մեկին, բայց նման տեղափոխությունը չի համապատասխանում մեր փիլիսոփայությանը», – Կանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆրենկ Լինկեսը։
Ըստ ինսայդերների՝ «Բավարիան» իսկապես բանակցություններ էր վարում Ռոնալդուի գործակալի հետ, սակայն տրանսֆերը չի իրականացվի նույնիսկ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու դեպքում։