Ստիվ Մանդանդան հեռացել է «Մարսելից»

Դարպասապահ Ստիվ Մանդանդան հեռացել է «Մարսելից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին այս թիմում հանդես էր գալիս 2007 թվականից։ 2016 թվականին նա տեղափոխվեց «Քրիսթալ Փելաս», որտեղից մեկ մրցաշրջան անց վերադարձավ «Մարսել»։

«Ակումբը ցանկանում է անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ստիվին այն ամենի համար, ինչ նա բերել է ակումբ 2007 թվականից ի վեր: Անցկացնելով 613 խաղ մեր ակումբի մարզաշապիկով՝ նա, անկասկած, դարձել է օլիմպիական լեգենդ։ Ակումբը նրան ամենայն բարիք է մաղթում ապագայում»։

37-ամյա դարպասապահի նոր ակումբը կլինի «Ռենը»։

«Մարսելի» կազմում Մանդանդան մեկ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երեք անգամ նվաճել Ֆրանսիայի լիգայի գավաթը, երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթը։ Նա հինգ անգամ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ։