«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կմիանա «Ֆլամենգոյին»:
Սպասվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բոկա Խունիորս», սակայն չիլիացու ծրագրերը փոխվել են, և նա կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում»:
Վիդալը բրազիլական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի դեկտեմբերը ժամկետով, հայտնում է Globo-ն։
Սպասվում է, որ այս շաբաթ բրազիլական ակումբը կներկայացնի աստղային նորեկի: