Գաբրիել ԺեզուՍ. «Ես 100 տոկոսով հավատում եմ Միկել Արտետային»

«Արսենալի» նորեկ Գաբրիել Ժեզուսը, ում «զինագործները» ձեռք են բերել «Մանչեսթեր Սիթիից», մեկնաբանել է իր տրանսֆերը։

«Շատ ուրախ եմ նման մեծ ակումբ տեղափոխվելու համար: Ես շատ ուրախացա՝ լսելով «Արսենալ» տեղափոխության մասին։ Այս թիմում խաղում են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Այստեղ շատ երիտասարդներ կան, ինձ դա դուր է գալիս: Ես եկել եմ նրանց օգնելու և շարունակելու սովորել:

Խխոսեցի Միկել Արտետայի հետ ակումբի մասին։ Ես 100 տոկոսով հավատում եմ այս մասնագետին»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։