Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն բացակայել է «Բարսելոնայի»՝ մինչմրցաշրջանի առաջին մարզմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել համաձայնագրի երկարաձգման շուրջ։
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ «Բարսայի» մարզչական շտաբը խնդրում է ակումբի ղեկավարությանը որքան հնարավոր է շուտ լուծել Դեմբելեի հարցը, որպեսզի հստակություն լինի թիմի կազմի հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։