Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լա Լիգա

«Բետիսը» հայտարարել է Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ պայմանագիր կնքելու մասին, ում համաձայնագրի ժամկետը «Լացիոյի» հետ ավարտվել է։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Ֆելիպեն «Լացիոյում» 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: