«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուն վերադառնում է կատալոնական ակումբ՝ «Վուլվերհեմփթոնում» վարձավճարով հանդես գալուց հետո, հայտնում է «Վուլվզի» պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Տրինկաուն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2020 թվականին «Բրագայից» 31 միլիոն եվրոյի դիմաց։