Երեկ՝ հունիսի 29-ին, «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձի մասին։ «Չելսիի» և «ներաձուրիների» միջև մեկ մրցաշրջանով վարձակալության պայմանագիր է կնքվել։
«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լուկակուն ընտրել է 90-րդ խաղային համարը։ Ավելի վաղ նա միլանյան ակումբում հանդես էր եկել 9 համարի խաղաշապիկով: