Պաշտոնական. Պաուլու Ֆոնսեկան գլխավորեց «Լիլը»

«Լիլը» հայտարարել է Պաուլու Ֆոնսեկային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Պորտուգալացի մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ։

«Լիլի» գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկան կփոխարինի Ժոսելին Գուրվենեկին, ով պաշտոնանկ էր արվել հունիսի 16-ին:

Ֆոնսեկայի գլխավորած վերջին թիմը եղել է «Ռոման», որը նա մարզել է 2019-ից 2021 թվականներին: